Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Ամռանը կոկտեյլներ խմելը վտանգավոր է. բժիշկներ

Ամռանը կոկտեյլներ խմելը վտանգավոր է. բժիշկներ

Բժիշկների կարծիքով՝ ամռանն ալկոհոլային կոկտեյլներ խմելն ավելի վնասակար է, քան գինի կամ օղի օգտագործելը, գրում են ԶԼՄ-ները:

 

«Ալկոհոլի ազդեցությունը մարդու վրա անհատական է, այն կապված է երիկամների և լյարդի աշխատանքի հետ,- պատմել է բժիշկ Վիկտորյա Օլեշկոն: - Եթե կոկտեյլ եք խմում՝ բացի ալկոհոլից, օրգանիզմ են ներթափանցում մեծ թվով քիմիական տարրեր, որոնք օրգանիզմը դժվար է մարսում: Այստեղից էլ գալիս է թունավորման մեծ հավանականությունը: Ահա թե ինչու խորհուրդ չի տրվում խառնել հացահատիկային և մրգային ծագման սպիրտերը»:

Բժիշկները խորհուրդ են տալիս ռոմը, ջինը, վիսկին, օղին, գինին և շամպայնը մաքուր՝ առանց խառնուրդների օգտագործել: Շատերը հավատում են, որ գարեջուրը մեղմացնում է ծարավի զգացողությունը, սակայն նրանք սխալվում են. այն լավ միզամուղ է, որը օրգանիզմից հեռացնում է ջուրը, սակայն ոչ մի դեպքում չի հագեցնում ծարավի զգացողությունը: Դրա փոխարեն այն հարբեցնում է:

Բժիշկները նախազգուշացնում են. եթե փողոցում շոգ է, օրգանիզմը պահում է հեղուկը, իսկ ընդունած սպիրտը միայն ուժեղացնում է այդ գործընթացը: «Ալկոհոլն առաջին հերթին հավաքվում է ուղեղի հյուսվածքների մեջ, որից հետո էլ արյունատար համակարգից իրեն է ձգում ջուրը: Խախտվում են սպիրտի թթվելու մեխանիզմները, քանի որ այդ ընթացքում ջերմության տեսքով մեծ էներգիա է անջատվում: Արդյունքում իր բոլոր բարդություններով ի հայտ է գալիս թունավորումը»,- բացատրում է գաստրոէնտերոլոգը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. igre123.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ